Էրդողանին սպառնալու համար կին պատգամավորի դեմ հետաքննություն է սկսվել
Tue, 04 Aug 2026 14:00:17 +0400

Անկարայի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել «Թուրքիայի աշխատավորական կուսակցության» (TİP) Ստամբուլի պատգամավոր Սալիհա Սերա Քադըգիլի նկատմամբ։ Պատգամավորը մեղադրվում է երկրի նախագահին վիրավորելու և սպառնալու մեջ, գրում է Ermenihaber-ը։
Հետաքննության հիմք են հանդիսացել 2026-ի հուլիսի 31-ին Իզմիրում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Քադըգիլի հնչեցրած որոշ արտահայտություններ։ Դատախազության տարածած հայտարարության համաձայն՝ քրեական հետապնդումը հարուցվել է սեփական նախաձեռնությամբ՝ ելույթում տեղ գտած ձևակերպումների պատճառով:
Նշենք, որ պատգամավորը ելույթում ասել էր. «Թայիփ Էրդողանից փրկվելը մեր ամենամեծ և ամենաառաջին առաջնահերթությունն է ու երդվում եմ, որ փրկվելու ենք: Խոստանում եմ, որ փրկվելու ենք: Սրանում կասկած չունենաք»:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր