Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

ՆԱՏՕ-ն կարեւոր հայտարարություն է արել

ՆԱՏՕ-ն կարեւոր հայտարարություն է արել

Wed, 05 Aug 2026 20:30:49 +0400


ՆԱՏՕ-ում խոստովանել են, որ մարտական գործողությունների պլանավորումը եւ իրականացումը, ինչպես նաեւ՝ վերահսկումը իրականացնում են Արհեստական բանականության տեխնոլոգիաների օգնությամբ, որը մշակվել է Palantir ամերիկյան տեխնոլոգիական կորպորացիայի կողմից։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչ, ծովակալ Պյեր Վանդյեն, ըստ Politico-ի։ Ծովակալը հայտնել է նաեւ, որ դաշինքը այս պահին չունի այլընտրանք Palantir-ի մշակած տեխնոլոգիաների համար։ Մարտական ԱԲ տեխնոլոգիան կարող է մեծ ծավալի արբանյակային լուսանկարների տվյալներ մշակել, հայտնաբերել թիրախները, տալ ցուցումներ՝ հարվածի զենքի ընտրության հարցում, գնահատել, թե որքան զենք զինամթերք կօգտագործվի նման գործողության ընթացքում եւ ավտոմատ կերպով ձեւակերպել պատվեր՝ ծախսված զինամթերքի եւ զենքի պաշարի լրացման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփն անցավ վճռորոշ քայլի Ռուսաստանի հարցում և ոչ միայն․․․

Թրամփն անցավ վճռորոշ քայլի Ռուսաստանի հարցում և ոչ միայն․․․ Fri, 28 Aug 2026 16:30:47 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով