Շաբաթ , 29 Օգոստոսի 2026

«Սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ

«Սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 3 անձ

Fri, 07 Aug 2026 14:30:16 +0400


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգոստոսի 6-ին ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, «սուր աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երեք անձ:

Պարզվել է, որ բուժառուներն այդ օրը «Բամբու» բար-ռեստորանում (ք. Երևան, Ազատության պողոտա 2/2) կերել են հավի և բադի միս, կարտոֆիլ ֆրի, տապակած պանիր, ծովամթերք, կեսար աղցան, բրուսկետա, ավոկադո, պանիր։

Արագ արձագանքելով հաղորդագրությանը՝ Տեսչական մարմնի կողմից վերահսկողություն է սկսվել «Բամբու» բար-ռեստորանում: Առկա սննդամթերքի նմուշները կներկայացվեն լաբորատոր հետազոտության:

Արդյունքները կհրապարակվեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ

«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ Wed, 12 Aug 2026 08:00:25 +0400 Մենք …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով