Արման Սարոյանն ու դատախազները դատարան են գնացել «չոռնի խոդով»

Արման Սարոյանն ու դատախազները դատարան են գնացել «չոռնի խոդով»

Fri, 07 Aug 2026 21:15:38 +0400


Մինչ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, թե դատական համակարգը սպասարկում է նախկիններին, Գարեգին Բ-ի դատավարական հակառակորդ Արման Սարոյանի և գործով դատախազների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը, առնվազն, հակառակ տպավորությունն է ստեղծում՝ քաղաքականից բացի նաև դատավարական հովանավորչության մասին։

Այսօր լրագրողների հետ զրույցում Գարեգին Բ-ի փաստաբան Արա Զոհրաբյանը, պատասխանելով «Հրապարակ»-ի հարցին, ասաց, որ երբեմնի սրբազան Արման Սարոյանը նիստերի դահլիճ է մտել դատավորների համար նախատեսված մուտքով։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ նույն մուտքից օգտվել են նաև գործով երկու դատախազները։ Ըստ էության, նրանք նախընտրել են խուսափել դատարանի գլխավոր մուտքից և Վեհափառի աջակիցների բազմության միջով անցնելուց՝ օգտվելով դատավորների համար նախատեսված մուտքից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացել է հերոս Արման Մնացականյանի հայրը

Մահացել է հերոս Արման Մնացականյանի հայրը Thu, 16 Jul 2026 14:59:17 +0400 Մահացել է Արցախի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով