Չի կարելի հենվել, դիպչել, կարելի է միայն հիանալ
Tue, 04 Aug 2026 19:00:40 +0400

Մեծ Բրիտանիայում Սթոունհենջի հնագույն կոթողի այցելուներին թույլ կտան քսան րոպե առանձնանալ լեգենդար քարերի ներսում։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Ըստ հոդվածի, English Heritage հիմնադրամն այցելուներին առաջարկում է վիճակախաղի մասնակցել, որի հաղթողները կկարողանան մեկուսանալ հսկա քարերի ներսում։ Վիճակախաղին կարող են մասնակցել բոլորը, ովքեր Սթոունհենջ այցելության տոմս են գնել։
Հիշեցնենք, որ Սթոունհենջ մուտքը վճարովի է արդեն 125 տարի։ Կոթողի շուրջը շարժական արգելապատնեշ է անցկացված եւ այցելուները հարեւանությամբ գտնվող քայլուղուց կարող են հիանալ կոթողով։ Նրանք, ովքեր կկարողանան առանձնանալ կոթողի ներսում՝ իրավունք չեն ունենալ հենվել, դիպչել հինգ հազար տարեկան քարերին կամ նստել դրանց վրա։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր