Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ Ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում

Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ Ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում

Wed, 29 Apr 2026 15:06:38 +0400


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ համակարգմամբ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցերի շուրջ աշխատանքներ ընթանում են, և որ «որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»։

Տիկի՛ն Ավանեսյան, եթե իսկապես ուշադիր հետևում եք իրավիճակին և տեղյակ եք խնդիրների մասին, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ կոնկրետ գործողություններ են իրականացվում՝ բացի «ուշադիր հետևելուց»։ Մարդիկ ունեն առողջական խնդիրներ և հաճախ շարունակում են մնալ անտեսված վիճակում։

Բաքվում պահվող բոլոր հայերին վերադարձնել չեք կարողանում, փաստ է։ Բայց այցելել գոնե կարո՞ղ եք։
Առաջարկում եմ՝ ուշադրությամբ հետևելուց զատ, մեկ անգամ այցելել և անձամբ ծանոթանալ նրանց առողջական վիճակին։ Գուցե այդ ժամանակ հաջողվի որևէ գործուն քայլ իրականացնել այդ ուղղությամբ։

Ադրբեջանի փոխվարչապետը կարող է գալ Հայաստան, իսկ Դուք Բաքու գնալ չե՞ք կարող։ Չէ՞ որ փոխադարձության սկզբունքով են Ադրբեջանի հետ մեր հարաբեությունները կառուցվում՝ ըստ ձեր իշխանության հայտարարությունների։
Պատրաստ եմ Ձեզ ուղեկցել այդ այցի ընթացքում։
Կսպասեմ արձագանքի։

Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անվտանգային լրջագույն խնդիրներ կարող են լինել

Անվտանգային լրջագույն խնդիրներ կարող են լինել Tue, 07 Jul 2026 13:07:37 +0400 ԲՀԿ մամուլի խոսնակ …