Երկուշաբթի , 21 Սեպտեմբերի 2026

Մարդկանց վախեցնելու համար տուգանք է վճարել

Մարդկանց վախեցնելու համար տուգանք է վճարել

Fri, 07 Aug 2026 21:30:12 +0400


Մեծ Բրիտանիայում 26-ամյա Լեոն Գիլեսփիին տուգանել են այն բանի համար, որ մահվան հրեշտակի ընդունված կերպարին համահունչ սեւ գույնի շորեր հագած եւ գերանդի վերցրած, բարձրացած է եղել հիվանդանոցի տանիքը՝ վախեցնելով թե բուժառուներին, թե այցելուներին ու հիվանդանոցի աշխատակազմին։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։ Այդ կերպարով նա հիվանդանոցի տանիքից որոշ ժամանակ հետեւել է մարդկանց անցուդարձին։ Ահազանգին ի արձագանք, դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու հշեջները։

Տղամարդուն բարեհաջող կերպով իջեցրել են տանիքից։ Նա սակայն այդպես էլ չի բացատրել, թե ինչու է այդպես վարվել։ Արդյունքում՝ դատարանը նրան 200 ֆունտ ստերլինգի տուգանք է առաջացրել։ Պարզվել է նաեւ, որ տղամարդը նախկինում կատվի կերեր ու կատուների համար նախատեսված սննդային հավելումներ է գողացել խանութներից եւ դրա համար եւս տուգանքներ է վճարել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երկու օրում ինչպե՞ս որոշեցին, որ հարկեր ենք թաքցրել

Երկու օրում ինչպե՞ս որոշեցին, որ հարկեր ենք թաքցրել Mon, 13 Jul 2026 16:15:28 +0400 Շաբաթ …