Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Հոգևորականը կոչ է արել սպանել Պուտինին. Ի՞նչ է պատահել նրան այդ կոչերից հետո

Հոգևորականը կոչ է արել սպանել Պուտինին. Ի՞նչ է պատահել նրան այդ կոչերից հետո

Tue, 11 Aug 2026 02:00:51 +0400


Նախկին քահանան դատապարտվել է երեք տարի ինը ամսվա ազատազրկման՝ Պուտինի դեմ մահափորձի կոչեր անելու համար։ Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը:

Մոսկվայի արևմտյան երկրորդ շրջանի ռազմական դատարանը Մոսկվայի մարզի նախկին քահանա Վասիլի Պտաշինսկուն դատապարտել է երեք տարի ինը ամիս ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ահաբեկչության հրապարակային կոչեր և պետական ​​անվտանգության դեմ ուղղված գործողություններ։

Պարբերականը գրում է, որ հետաքննությունը պարզել է՝ 2023 թվականի ապրիլին Պտաշինսկին «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակել, որում անհայտ անձանց խմբին դրդել է մահափորձ կատարելու փորձեր ձեռնարկել Ռուսաստանի նախագահի դեմ։ Այլ գրառումներում նա կոչ է արել անցնել թշնամու կողմը և տարածել «Ռուսաստանի ազատության լեգեոնի» գաղափարախոսությունը, որը Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն է։

«Московский Комсомолец»-ը գրում է, որ մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը և զղջացել։ Դատարանում նա բացատրել է, որ հատուկ գործողության և իշխանությունների նկատմամբ իր բացասական վերաբերմունքը ծագել է մերձավոր ազգականների մահից հետո։ Դատարանը հաշվի է առել այս հանգամանքը, բայց նրան մեղավոր է ճանաչել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այդ երեխաներին սպանեցին, որովհետև ինչ-որ մեկը ցանկացավ վերահսկողություն հաստատել Իրանի նավթի և գազի վրա

Այդ երեխաներին սպանեցին, որովհետև ինչ-որ մեկը ցանկացավ վերահսկողություն հաստատել Իրանի նավթի և գազի վրա Tue, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով