ԹՐԻՓՓ-ի իրականացումն արդեն գործնական փուլում է․ Խանդանյան
Tue, 11 Aug 2026 13:06:26 +0400

ԹՐԻՓՓ ծրագրի իրականացման գործընթացը մտել է գործնական փուլ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում արդեն ձևավորվել է համապատասխան ֆինանսական հիմնադրամ, որի միջոցով նախատեսվում է ֆինանսավորել ծրագիրը։ Խանդանյանը նշել է, որ հիմնադրամում արդեն ֆինանսական միջոցների կուտակման գործընթաց է ընթանում։
Նա նաև տեղեկացրել է, որ այս պահին իրականացվում է ծրագրի իրագործելիության ուսումնասիրությունը։ Խանդանյանի խոսքով՝ ակնկալվում է, որ այդ փուլը հնարավորինս արագ կավարտվի, և հնարավոր կլինի անցնել երկաթուղային ենթակառուցվածքի շինարարությանը։
Խանդանյանն ընդգծել է նաև էլեկտրագծերի կառուցման ուղղությամբ առկա հետաքրքրությունը։ Նրա խոսքով՝ ԹՐԻՓՓ-ը միայն երկաթուղու կառուցման ծրագիր չէ, այլ ավելի լայն ենթակառուցվածքային նախաձեռնություն, որը ներառում է նաև այլ ենթակառուցվածքների զարգացում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր