Երեխա է զոհվել․ Կիևի մահացու գրոհը Նովոռոսիյսկի վրա
Wed, 12 Aug 2026 10:30:36 +0400

Անցած գիշեր ուկրաինական անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են սկսել Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի վրա։
Կրասնոդարի երկրամասում ռուսական ՀՕՊ-ն ամբողջ գիշեր հետ է մղել Ուկրաինայի զինված ուժերի մի քանի հարյուր անօդաչու սարքերի զանգվածային հարձակումը, ըստ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի։
Նա նշել է, որ հարձակման հետևանքով զոհվել է ութամյա երեխա, իսկ ութ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են։
ԱԹՍ-ներից բացի, գրանցվել են նաև անօդաչու նավակների հարձակումներ, իսկ ընկնող բեկորները վնասել են մի քանի բնակելի շենքեր, առևտրային շենք և շինհրապարակ։
Հարձակման հնարավոր թիրախներից մեկը կարող էր լինել Նովոռոսիյսկի նավահանգիստը՝ Ռուսաստանի խոշորագույն նավահանգիստը և երկրի Սև ծովում արտահանման առանցքային հանգույցը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր