Այստեղ նստած՝ 10 անգամ մեծ իշխանություն ունեմ Փաշինյանից
Fri, 22 May 2026 13:44:12 +0400

Ասուլիսի ընթացքում Սամվել Կարապետյանը խոսել է իր կառավարման փորձի և երկրի զարգացման հնարավորությունների մասին՝ ընդգծելով, որ մեծածավալ կառավարման փորձ ունի ոչ միայն բիզնեսում, այլ նաև միջազգային գործընկերային հարաբերություններում։
Նա նշել է, որ նույնիսկ տասնյակ միլիոնավոր մարդկանց մակարդակի հետ կապված կառավարման փորձ է կուտակել իր ընկերության և գործընկերային նախագծերի շրջանակում և վստահ է, որ այդ փորձը կարող է ծառայել երկրի զարգացմանը, եթե ապահովվեն պետական համապատասխան հնարավորություններ։
Կարապետյանի խոսքով՝ ինքը վստահ է իր ազդեցության և կարողությունների վրա՝ պնդելով, որ ներկայում ունի զգալի կազմակերպչական և կառավարման ներուժ, որը համեմատել է գործող իշխանության ղեկավարի հնարավորությունների հետ։
« Այստեղ նստած հենց հիմա Փաշինյանից տասն անգամ մեծ իշխանություն ունեմ, ինքը մեկ ավտոբուսի մեջ գտնվող մարդկանց իշխանություն ունի, ավտոբուսից դուրս եկան, էլ չկա այդ իշխանությունը»,- նշել է նա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր