Երեքշաբթի , 18 Օգոստոսի 2026

Ալիևի հերթական հակառուսական ժեստը․ Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահի հետ

Ալիևի հերթական հակառուսական ժեստը․ Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահի հետ

Mon, 17 Aug 2026 14:30:10 +0400


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ։

Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, X-ի իր հարթակում հայտնել է Ալիևը։

«Հանդիպել եմ այցով Բաքվում գտնվող Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ։

Կիսվեցինք մեր ծանոթության հաճելի հիշողություններով, որը տևել է ավելի քան 20 տարի, հիշեցինք ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունները ամրապնդելու մեր համատեղ ջանքերը և մտքեր փոխանակեցինք դրանց ապագա հեռանկարների վերաբերյալ»,-նշել է նա։

Հավելենք, որ Մոսկվայի և Բաքվի միջև՝ վերջին շրջանում լարված հարաբերւթյունների ֆոնին, Ադրբեջանը շարունակում է հրապարակավ իր աջակցությունը հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, իսկ Ալիևը պարբերաբար հայտարարում է, թե ռուսական կողմը օկուպացրել է Ուկրաինայի տարածքները։

Բացի այդ, Ադրբեջանը շարունակական մարդասիրական աջակցություն է ցուցաբերում Կիևին։

Իսկ Ալիև-Յուշչենկո հանդիպումը Բաքվի հերթական հակառուսական ցուցադրական քայլն է՝ լարված հարաբերությունների ֆոնին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված Tue, 18 Aug 2026 09:00:00 +0400 Երկրում բարեկիրթ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով