Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Կուսակցական պատկանելությունը երբեք չի խանգարել ինձ պաշտպանել մարդու իրավունքները

Կուսակցական պատկանելությունը երբեք չի խանգարել ինձ պաշտպանել մարդու իրավունքները

Tue, 18 Aug 2026 12:36:00 +0400


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հայտարարել է, որ իր կուսակցական պատկանելությունը երբևէ չի սահմանափակել մարդու իրավունքների պաշտպանության հարցերում իր դիրքորոշումը՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային հարթակներում։

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ արդեն երկրորդ ժամկետով ԵԱՀԿ-ի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն» հանձնաժողովի անդամ է։

Գալստյանը, անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող իր գործունեությանը, օրինակ է բերել նաև մարտի 1-ի գործով կալանավորված անձանց վերաբերյալ իր քայլերը։ Նրա խոսքով՝ ինքը երաշխավորագիր է ներկայացրել հինգ կալանավորվածների համար՝ չկիսելով նրանց գաղափարական կամ արժեքային մոտեցումները։

Պատգամավորը ընդգծել է, որ այդ հարցում առաջնորդվել է ոչ թե քաղաքական կամ կուսակցական համակրանքներով, այլ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքով։

Հիշեցնենք, որ Լիլիթ Գալստյանի թեկնածությունն առաջադրվել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անբարենպաստ եղանակը 7 մարդու կյանք է խլել Միացյալ Նահանգներում

Անբարենպաստ եղանակը 7 մարդու կյանք է խլել Միացյալ Նահանգներում Mon, 17 Aug 2026 21:00:45 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով