«Անտառային հրդեհների» գործով ձերբակալվածներ կան
Wed, 19 Aug 2026 02:30:40 +0400

Թուրքիայի իշխանությունները այս տարվա հունիսից սկսած 43 անձի են ձերբակալել՝ այդ երկրում անտառային հրդեհների հետ կապ ունենալու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ANKA լրատվական գործակալությունը, հղում տալով թուրքական Արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին։
Վերջին մեկ շաբաթում տասը անտառային բնական հրդեհների հետ կապված հետաքննության ընթացքում ձերբակալվել են վեց կասկածյալներ։ Նրանց հանդեպ հարուցվել են քրեական գործեր։ Երկուսի դեպքում խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Հրդեհները եղել են Ադըյաման, Անթալիա, Բալիքեսար եւ Այդըն նահանգներում։ Հունիսի մեկից մինչեւ հիմա երկրի քսաներկու նահանգներում 64 անտառային հրդեհ է եղել։ 43 կասկածյալ է բացահայտվել, որոնցից կալանավորվել է 11 անձ։ 18-ի պարագայում սահմանվել է դատական հսկողություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր