Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Իրանի կառավարման համակարգի բարեկարգումը անխուսափելի է․ Փեզեշկիան

Իրանի կառավարման համակարգի բարեկարգումը անխուսափելի է․ Փեզեշկիան

Wed, 19 Aug 2026 18:00:48 +0400


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ երկրի կառավարման համակարգի բարեկարգումը անխուսափելի է։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության նախագահի գրասենյակը։ Նախագահ Փեզեշկիանի խոսքով՝ Իրանը ներկայումս բախվում է պատերազմի հետեւանքների հետ։ Առկա է ջրային ռեսուրսների պակաս։ Կան նաեւ տարատեսակ խնդիրներ։ Այդ բոլորը հաշվի առնելով՝ արտադրությունն ու զարգացումը պետք է համապատասխանի ներկա իրականության պայմաններին։

«Մենք չենք կարող հասնել մեր նպատակներին՝ դանդաղ աշխատող վարչական համակարգի եւ փակ մտածողական համակարգի պայմաններում։ Նման կերպ առաջ գնալով՝ միայն ռեսուրս եւ ժամանակ ենք կորցնում»,- ասել է նախագահը՝ գյուղոլորտի կամավորների, փորձագետների եւ այլ մասնագետների հետ հանդիպման ժամանակ։ Խնդիրները լուծելու համար հարկավոր է հաղթահարել ներկայիս սահմանափակումները եւ առկա ճնշումը, իրականացնել բարեփոխումներ վարչական եւ կառավարման համակարգերում՝ շեշտել է Իրանի նախագահը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփի փեսան Իրանի հարցով ուշագրավ հայտարարություն է արել

Թրամփի փեսան Իրանի հարցով ուշագրավ հայտարարություն է արել Tue, 18 Aug 2026 11:30:49 +0400 ԱՄՆ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով