Ուրբաթ , 21 Օգոստոսի 2026

Քողարկված սպառնալիք Դոնալդ Թրամփից

Քողարկված սպառնալիք Դոնալդ Թրամփից

Fri, 21 Aug 2026 19:30:15 +0400


ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Ֆեդերալ հետաքննությունների բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Քոմին հրապարակել է գրառում, որը կարելի է գնահատել որպես քողարկված սպառնալիք ուղղված նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին գրում է The Washington Post պարբերականը։ Արդարադատության նախարարությունում կարծում են, որ Քոմին դիտմամբ է նման գրառում հրապարակել, որեպսզի հետաքրքրություն առաջացնի իր հրատարակվելիք գրքի հանդեպ եւ ապահովի վաճառքի լավ ցուցանիշներ։ Ջեյմս Քոմին հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված են եղել խեցիներ՝ դասավորված «86 47» թվերի տեսքով։ Ամերիկյան սլենգում 86-ը կարող է նշանակել «դուրս նետել» «ազատվել», «ասպարեզից հեռացնել», որոշ դեպքերում նույնիսկ՝ «սպանել»։47-ի պարագայում, ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիսանում է երկրի 47-րդ նախագահը։ Հենց այս տրամաբանությամբ էլ՝ թվային այդ համակցությունը առաջացրել է նման բուռն արձագանք Արդարադատության նախարարության կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լիլիթ Գալստյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահ

Լիլիթ Գալստյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահ Thu, 20 Aug 2026 14:59:23 +0400 54 կողմ, 47 դեմ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով