Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Չեմ մոռացել, որ ասել եմ՝ Արցախը Հայաստան է ու վերջ

Չեմ մոռացել, որ ասել եմ՝ Արցախը Հայաստան է ու վերջ

Mon, 24 Aug 2026 11:31:47 +0400


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է հրաժարվել միմյանց երկրներում սեփական երկրի կամ դրա հետ կապված պատկերացումներ փնտրելու մոտեցումից։

Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն միմյանց նկատմամբ նման ընկալումների ձևավորումը և կենտրոնանան հարաբերությունների նոր փուլ կառուցելու վրա։

Փաշինյանն անդրադարձել է նաև նախկինում իր հնչեցրած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը՝ նշելով, որ չի հրաժարվում այն փաստից, որ նման հայտարարություն արել է։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ վերջին տարիներին բազմաթիվ անգամ անդրադարձել է այդ հարցին և ներկայացրել իր դիրքորոշումը։

«Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել»,- ասել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հայաստան» դաշինքը կմասնակցի՞ ԱԺ նիստին

«Հայաստան» դաշինքը կմասնակցի՞ ԱԺ նիստին Tue, 25 Aug 2026 09:54:06 +0400 Վաղ առավոտյան իրավապահները լայնամասշտաբ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով