Խուզարկություններ են իրականացվում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում
Tue, 25 Aug 2026 13:21:36 +0400

Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Stefano Ricci և Corneliani խանութ-սրահներում: Վաղ առավոտից իրականացվող գործողությունների շրջանակներում Քննչական կոմիտեն խուզարկություններ է իրականացնում նաև «Բարս» անշարժ գույքի գործակալությունում: Այս մասին հայտնեցին ՔԿ-ից։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտյան 07:00-ի սահմաններում իրավապահները ներխուժել են ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի տուն, իսկ Ռոբերտ Քոչարյանին քննչական մարմինները տեղափոխել են Հակակոռուպցիոն Կոմիտե: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր