Ուրբաթ , 28 Օգոստոսի 2026

Սիմոնյանը գոհ է Ադրբեջանի հետ համագործակցությունից

Սիմոնյանը գոհ է Ադրբեջանի հետ համագործակցությունից

Wed, 26 Aug 2026 14:13:15 +0400


Հայաստանը հեռանկարային առևտրային կապեր է ձևավորում Ադրբեջանի հետ, հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքի եթերում։

Նրա խոսքով՝ Երևանը ձգտում է հաղթահարել երկրի ներկայիս տնտեսական իրավիճակը և զարգացնել համագործակցությունը հարևան պետությունների հետ։

«Մենք տնտեսական փակուղու մեջ ենք։ Փառք Աստծո, մենք արդեն շատ լավ առևտրային կապեր ենք ուրվագծում Ադրբեջանի հետ։ Մենք աշխատում ենք, և մեր հանդիպումները գնալով ավելի ինտենսիվ են դառնում», – ասել է Սիմոնյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունն ու փոխգործակցությունը տարածաշրջանում։

«Մենք պարզապես աշխատելու և համագործակցելու ենք մեր տարածաշրջանում», – նշել է ՀՀ ԱԽ քարտուղարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ

Ադրբեջանի քարոզչամեքենան ոգեւորությամբ է արձանագրում Քոչարյանի հանդեպ տեղի ունեցողը. քաղաքագետ Wed, 26 Aug 2026 22:40:08 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով