Հինգշաբթի , 17 Սեպտեմբերի 2026

Բազմաթիվ զոհեր, հարյուրավոր անհետ կորած զբոսաշրջիկներ․ ի՞նչ վիճակ է Նեպալում

Բազմաթիվ զոհեր, հարյուրավոր անհետ կորած զբոսաշրջիկներ․ ի՞նչ վիճակ է Նեպալում

Wed, 26 Aug 2026 21:00:58 +0400


Նեպալի հյուսիսում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, հայտնել է տեղական ոստիկանությունը։

«93 վիրավոր, 31 մահացած, 93 փրկված», – հայտնել է ոստիկանությունը՝ հղում անելով վերջին պաշտոնական տվյալներին։

Նեպալի հյուսիսում գտնվող Ռասուվա շրջանում Բհոտե Կոշի գետի վրա տեղի ունեցած հեղեղումից հետո անհետ կորել է առնվազն 384 զբոսաշրջիկ։ Նրանցից 291-ը օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ևս 93-ը՝ Նեպալի քաղաքացիներ, ըստ Նեպալի զբոսաշրջության խորհրդի։

Անհետ կորած օտարերկրյա քաղաքացիների ամենամեծ թիվը Հնդկաստանի քաղաքացիներ են՝ 105, իսկ ևս 37-ը՝ հնդկական ծագում ունեցող քաղաքացիություն չունեցող անձինք։ Ցանկում ներառված են նաև Ավստրալիայի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի, Մալայզիայի, Միացյալ Թագավորության և Հարավային Աֆրիկայի քաղաքացիներ. մնացած անհետ կորած զբոսաշրջիկների քաղաքացիությունը ճշտվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ավելի քան 900 զոհ, շուրջ 4200 անհետ կորած․ սարսափելի տվյալներ՝ Նեպալից

Ավելի քան 900 զոհ, շուրջ 4200 անհետ կորած․ սարսափելի տվյալներ՝ Նեպալից Mon, 31 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով