ԿՀՎ ղեկավարի՝ Մոսկվա կատարած այցից հետո Թրամփը հավաքել է ուժայիններին
Thu, 27 Aug 2026 10:00:53 +0400

ԱՄՆ վարչակազմին կապված X-ի լրագրողների փոխանցմամբ՝ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը, Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթը և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը, ենթադրաբար, հանդիպում են ունեցել Սպիտակ տանը։
Լրագրողների փոխանցմամբ՝ Ռատկլիֆը, Հեգսեթը և Քեյնը չորեքշաբթի կեսօրին լքել են Սպիտակ տունը՝ Արևմտյան թևում, որտեղ գտնվում է Օվալաձև սենյակը, հանդիպումից հետո։
Լրագրողները չեն մանրամասնել, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակցել է հանդիպմանը։
Սպիտակ տան ժամանակացույցի համաձայն՝ ամերիկացի առաջնորդի համար տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երևանի ժամանակով ժամը 19:00-ին) նախատեսված էր մամուլի համար հետախուզության հարցերով փակ հանդիպում։
Ռատկլիֆը Մոսկվա է այցելել օգոստոսի 25-ին։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ԿՀՎ տնօրենի այցը կապված է երկու երկրների հատուկ ծառայությունների միջև շփումների հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր