Շաբաթ , 10 Հոկտեմբերի 2026

Մոսկվա է մեկնել ռազմական ինքնաթիռով

Մոսկվա է մեկնել ռազմական ինքնաթիռով

Wed, 26 Aug 2026 23:30:29 +0400


Մոսկվա է այցելել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Ռեթքլիֆը։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Ռեթքլիֆը Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել ԱՄՆ Ռազմա-Օդային ուժերին պատկանող Boeing C-17 ինքնաթիռով։ Այցը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Առավոտյան ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան ժամանել է Մոսկվա, երեկոյան 19,00-ին՝ հետ վերադարձել։ 21 թվականից ի վեր, սա ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի առաջին այցն էր Ռուսաստանի մայրաքաղաք։ Այցի նպատակները հայտնի չեն։ Այցի մասին ԿՀՎ-ն նախնական որեւէ հայտարարություն չի արվել։ Կրեմլում թեեւ հայտարարել են, որ այդ ացից տեղյակ չեն, սակայն արդեն հայտնի է դարձել, որ Ռեթքլիֆի այցի պատճառով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փոխել է իր աշխատանքային գրաֆիկը։ Հնարավոր է, որ այցը կապված է Չարլզ Զիմերմանի ազատ արձակման հետ, ով դատապարտվել է ՌԴ-ում։ Այդ մասին գրել է Քսենյա Սոբչակն իր տելեգրամյան ալիքում, սակայն աղբյուրներ չի նշել, թե որտեղից իրեն այդ լուրը։ Եթե դա հաստատվի, ապա Զիմերմանը կդառնա ԱՄՆ երկրորդ քաղաքացին այս ամսվա մեջ, Ռոբերտ Գիլմանից հետո, ում ՌԴ իշխանությունները վերադարձնում են հայրենիք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ

Ինչպես են լրագրողներն օգնում Փաշինյանին՝ մոլորեցնել մեզ Fri, 09 Oct 2026 19:15:16 +0400 Կա մի …