Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Իրավական համակարգում հեղափոխական մոտեցումները չեն կարող բարելավման երաշխիք լինել

Իրավական համակարգում հեղափոխական մոտեցումները չեն կարող բարելավման երաշխիք լինել

Fri, 28 Aug 2026 14:41:31 +0400


Իրավական ոլորտում կտրուկ և հեղափոխական փոփոխությունները ինքնին չեն կարող նպաստել համակարգի բարելավմանն ու հասարակության բարեկեցությանը։ Այս մասին «Հայաստան 2026․ իրավունքի վախճանը» խորագրով քննարկման ժամանակ ասել է փաստաբան Տաթև Սողոյանը։

Նրա խոսքով՝ իրավապահ համակարգի դեպքում առաջնահերթ պետք է պահպանել այն դրական ձեռքբերումները, որոնք արդեն ձևավորվել են, իսկ առկա խնդիրներն ու թերությունները վերացնել աստիճանաբար և զգուշավոր մոտեցմամբ։

Սողոյանի գնահատմամբ՝ վերջին շրջանում հասարակական ընկալումից դուրս են մղվել իրավագիտության հիմնարար մի շարք սկզբունքներ։ Մասնավորապես՝ պատասխանատվության անհատականացման գաղափարը, ինչպես նաև այն մոտեցումը, որ աշխատակցին առանց հիմնավոր պատճառի աշխատանքից ազատելը անընդունելի է։

Փաստաբանի խոսքով՝ դրա փոխարեն ձևավորվել է այլ տրամաբանություն, երբ ենթական ստիպված է պատասխանատվություն կրել ղեկավարի անհամաձայնության կամ անձնական վերաբերմունքի հետևանքով։

Նա ընդգծել է, որ նման իրավիճակը վտանգավոր է իրավական համակարգի համար, քանի որ օրենքով և իրավական սկզբունքներով պայմանավորված պատասխանատվությունը փոխարինվում է ղեկավարի կամայական որոշումից կախված մոտեցմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Համընդհանուր բարոյալքման պայմաններում ո՛չ թեժ աշուն կարող է լինել, ո՛չ թեժ ձմեռ

«Հրապարակ». Համընդհանուր բարոյալքման պայմաններում ո՛չ թեժ աշուն կարող է լինել, ո՛չ թեժ ձմեռ Fri, 18 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով