Երկուշաբթի , 31 Օգոստոսի 2026

Ընտրությունների նախաշեմին փորձո՞ւմ են ճնշել

Ընտրությունների նախաշեմին փորձո՞ւմ են ճնշել

Mon, 31 Aug 2026 22:07:45 +0400


Քիչ առաջ լրատվամիջոցները տարածել էին, որ Նոյեմբերյանի քաղաքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին ձերբակալել են եւ տեղափոխում են Երեւան: Մեզ հետ զրույցում Արսեն Աղաբաբյանի եղբայրը` Աշոտ Աղաբաբյանը հայտնել էր, որ գործը վերաբերում է մի քանի տարի առաջ հարուցված քրեական վարույթին։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Աղաբաբյանը այս պահին գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում. «Բերման են ենթարկել Հակակոռուպցիոն կոմիտե, մանրամսներից դեռ տեղյակ չենք»։

Հարցին` արդյոք սա ընտրությունների նախաշեմին ճնշում գործադրելու փո՞րձ է` Առաքելյանը նշեց. «Որևէ այլ պատճառ չկա, որ իր գործունեությունը նման իրավիճակի հանգեցնի»։

Նշենք, որ աշնանը ՏԻՄ ընտրություն է տեղի ունենալու նաև Նոյեմբերյան համայնքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով