Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ 11 ամիս մրցույթ չեն հայտարարում

«Հրապարակ»․ 11 ամիս մրցույթ չեն հայտարարում

Tue, 01 Sep 2026 08:25:34 +0400


2025-ի հոկտեմբերին Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց պատմաբան Լիլիթ Մկրտչյանը: Մինչ այդ նախկին ռեկտորը, պրոռեկտորն ու մի խումբ դասախոսներ աղմուկով ձերբակալվել էին` յուրացումների, վատնումների մեղադրանքով, ինչից հետո Սրբուհի Գեւորգյանին հեռացրին ռեկտորի պաշտոնից, եւ արդեն մեկ տարի է՝ Լիլիթ Մկրտչյանն է: Բայց, չգիտես ինչու, 11 ամիս է՝ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ չեն հայտարարում: Հնարավոր է` Մկրտչյանի տվյալները չեն բավարարում մրցույթին մասնակցելու համար, հարմար թեկնածու էլ չեն գտնում:

Մանկավարժական համալսարանի լրատվության եւ հանրային կապերի կենտրոնից հարցին, թե ինչու ռեկտորի մրցույթ չի հայտարարվում, եւ արդյո՞ք ԺՊ Լիլիթ Մկրտչյանն առաջադրելու է թեկնածությունը, պատասխանեցին. «Մանկավարժական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար մենաշնորհը հոգաբարձուների խորհրդինն է, եւ համալսարանն իրավասու չէ եւ տեղեկություն չի էլ կարող ունենալ մրցույթի հայտարարման ժամկետների մասին: Ինչ վերաբերում է ռեկտորի ԺՊ Լիլիթ Մկրտչյանի առաջադրման խնդրին, ապա երբ հոգաբարձուների խորհուրդը հայտարարի մրցույթ, այդ ժամանակ էլ տիկին Մկրտչյանը կորոշի` մասնակցել դրան, թե՝ ոչ»:

Մանկավարժականի հոգաբարձուների խորհրդի նախագահը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է: Ի դեպ, կրթական համակարգում խոսում են, որ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանին կարող է մանկավարժականի ռեկտոր նշանակեն, բայց դա ցանկությունների կամ ենթադրությունների մակարդակում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Իշխանության «սրտի դեկանը» չի համապատասխանում չափանիշներին

«Հրապարակ». Իշխանության «սրտի դեկանը» չի համապատասխանում չափանիշներին Wed, 19 Aug 2026 11:45:29 +0400 Նախորդ տարվա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով