Չպայթած ռումբի պատճառով կտարհանվի 13 հազար մարդ
Tue, 01 Sep 2026 23:00:14 +0400

Մոտ 13600 մարդ կտարհանվի Գերմանիայի հյուսիսում գտնվող Վիլհելմսհաֆեն քաղաքում՝ հայտնաբերված չպայթած ավիառումբի պատճառով։ Ավիառումբը Երկրորդ աշխարհամարտի ժամանակների է։ Այս մասին հայտնում է DPA-ն։ Կշռում է 250 կիլոգրամ։ Ունի երկու պայթուցիկներ։ Վնասազերծման համար մեկ կիլոմետր շառավղով տարածքում պետք է բնակչության տարհանում իրականացվի։
Տեղի ոստիկանությունը նշում է, որ չնայած ռումբը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների է, սակայն պահպանում է պայթելու ռիսկը։ Այն հայտնաբերվել է ռազմածովային զինանոցում կատարված աշխատանքների ժամանակ։ Տարհանման ժամանակ որպես ժամանակավոր տեղավորման վայր կհատկացվի երեք մարզասրահ։ Տարածքում գտնվող հինգ մանկապարտեզ եւ երկու դպրոց չի գործի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր