Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ
Thu, 27 Aug 2026 02:00:48 +0400

Ճապոնիայում ավելի քան հինգ հազար մարդ է հոսպիտալացվել հաստատված անոմալ շոգ եղանակի պատճառով ստացած ջերմային հարվածի հետեւանքով։ Այս մասին վկայում են իշխանությունների հրապարակած պաշտոնայան տվյալները։
Համաձայն դրանց, օգոստոսի 17-23 ընկած ժամանակահատվածում հոսպիտալացվածների թիվը կազմել է 5122 մարդ։ Հինգ մարդ էլ մահացել է ջերմային հարվածի հետեւանքով։ Ամենաշոգ եղանակը Ճապոնիայում լինում է սովորաբար հուլիս օգոստոս ամիսներին։ Մի շարք ռեգիոններում վերջին շաբաթներին սնդիկի սյունը գերազանցում է 40 աստիճանը, ըստ Ցելսիուսի սանդղակի։ Ամեն տարի, նշենք, որ ջերմային հարվածների հետեւանքով Ճապոնիայում հազարավոր մարդիկ են հոսպիտալացվում։ Արձանագրվում են նաեւ հարյուրավոր մահվան դեպքեր։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր