Հինգշաբթի , 27 Օգոստոսի 2026

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են

Thu, 27 Aug 2026 01:00:37 +0400


Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայում 1,8 հազար մարդ ավանդական խիկիյա տեխնիկան օգտագործելով տեղաշարժել են Խիրոսակի դղյակի գլխավոր աշտարակը երկու մետրով։ Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը։ Աշտարակի քաշը կազմում է 360 տոննա։ Աշտարակը նման տիտանական աշխատանքի գնով բերվել է նախնական վայրը, որտեղ կառուցված է եղել ի սկզբանե։ Խիկիյա տեխնիկան թույլ է տալիս չապամոնտաժել պատմական կառույցները։ Աշտարակը տեղադրվում է հատուկ անվավոր հենարանների վրա եւ տեղաշարժվում է ռելսերով։ Նպատակը պատմական պարիսպներից մեկի նորոգությունն էր, որը ստացել էր վնասվածքներ ժամանակի ընթացքում։ Աշխատանքներին մասնակցելու համար հայտագրվել էր ութ հազար մարդ, սակայն ընտրվել են 1800-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով