Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Բիշքեկը չմերձեցրեց Երևանին ու Մոսկվային

Բիշքեկը չմերձեցրեց Երևանին ու Մոսկվային

Wed, 02 Sep 2026 09:30:20 +0400


Բիշքեկում լիակատար բաժանում տեղի չունեցավ, բայց նախկին «նորմալ վիճակին» վերադառնալու մասին եզրակացություններ անել չի կարելի։ Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովն այսպես է մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բիշքեկյան հանդիպումը։

«Երկար սպասված բանակցություններից հետո նորության մասին խոսելու կարիք չկա, թեև շատերը որոշակիություն և «վերջնական փաստական թուղթ» էին ակնկալում բիշքեկյան հանդիպումից։Ռուսաստանի նախագահը Հայաստանի կողմից եվրաինտեգրման գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը մեկնաբանեց որպես ԵԱՏՄ-ից դուրս գալու շարժման մասին փաստացի հայտարարություն: Եվ այդ կետը նա հատուկ ընդգծեց։ Բայց Փաշինյանն էլ հավատարիմ մնաց իր հին մոտեցումներին։ Նա ընդունեց, որ հնարավոր չէ միաժամանակ անդամակցել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին, բայց կրկնեց, որ եվրաինտեգրման ներկա փուլը դիտարկում է որպես նախապատրաստական փուլ և դեռևս իրավական հակասություն չի տեսնում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների և ԵԱՏՄ-ում ունեցած պարտավորությունների միջև»,– նշել է քաղաքագետը:

Նա անդրադարձել է Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը 2025 թվականին ընդունեց եվրաինտեգրման մասին օրենքը և դրանով իսկ հրաժարվեց ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցով հանրաքվեից։

««Համաժողովրդական կամարտահայտության» սառեցումը կարծես թե դառնում է Նիկոլ Վովաևիչի ֆիրմային քաղաքական ոճը»,– մեկնաբանել է Մարկեդոնովը։

Նա եզրափակել է` Բիշքեկը չմերձեցրեց Մոսկվային և Երևանին, բայց և վերջնականապես չփակեց պատուհանները հնարավոր մանևրումների համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Խաչատրյան, Պուտին-Փաշինյան հանդիպում, որ թեման է ավելի շատ լուսաբանվել

Գագիկ Խաչատրյան, Պուտին-Փաշինյան հանդիպում, որ թեման է ավելի շատ լուսաբանվել Tue, 01 Sep 2026 22:27:57 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով