«Հրապարակ»․ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի
Thu, 03 Sep 2026 08:10:14 +0400

Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, համաձայն որի՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանվանվի Պետական ակտիվների կառավարման կոմիտե, Ջրային կոմիտեն՝ Հողի եւ ջրի կոմիտե: Ոչ միայն անունները կփոխվեն, այլեւ դրանք կանցնեն կառավարության ենթակայության տակ: Պետգույքի եւ ջրային կոմիտեները ՏԿԵՆ-ի համակարգում են։ Նիկոլ Փաշինյանը պետական համակարգը վերածում է միահեծան կառավարվող բուրգի, անգամ ամենաանկարեւոր կառույցները վերցնում է իր ենթակայության տակ: Կառավարության մեր աղբյուրն ասում է, որ երկու կառույցներում էլ մեծ քանակությամբ փող կա` բուն պատճառը դա է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր