Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Վարչարարները եւս մեկ ամիս ժամանակ ունեն․ ինչո՞ւ է ԿԿՀ-ն հապաղում

«Հրապարակ»․ Վարչարարները եւս մեկ ամիս ժամանակ ունեն․ ինչո՞ւ է ԿԿՀ-ն հապաղում

Thu, 03 Sep 2026 08:35:00 +0400


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մինչ այս պահը չի հրապարակել Ազգային ժողովի պատգամավորների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը։ Ընդ որում վերջիններս պարտավոր են պաշտոնը ստանձնելուց հետո 30-օրյա ժամկետում հայտարարագրերը ներկայացնել ԿԿՀ։ Հանձնաժողովի հայտարարագրերի վարչության պետ Տիգրան Ծատուրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ մինչ հայտարարագրեր ներկայացնելը որոշակի գործընթացներ կան, որ պետք է նախաձեռնվեն․ «Ազատման կամ նշանակման բոլոր հրամանները պետք է ստորագրվի ու ուղարկվի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որպեսզի հանձնաժողովը նրանց տվյալները մուտքագրի։ Հիմա ԱԺ աշխատակազմում քանի որ միանգամից 300-ից ավելի մարդ ազատվել ու նշանակվել է, այդ գործընթացը բավականին երկար է տեւել»։

Ծատուրյանը նշեց նաև, որ այն պաշտոնյաները, որոնց նոր պաշտոնի նշանակվելու ու նախորդից ազատվելու միջեւ եղած ժամկետը չի գերազանցել 30 օրը, հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։ Այս դեպքում խոսքը վերաբերում է իշխանության ներկայացուցիչներին ու նախորդ խորհրդարանում մանդատ ունեցած պատգամավորներին։ Նա նաեւ նշեց, որ ԿԿՀ-ն պատգամավորներից հայտարարագրեր ստացել է, եւ արդեն մեկնարկում են դրանք համակարգ մուտքագրելու գործընթացը։

Նշենք, որ եթե հայտարարատու անձը հայտարարագիր չի ներկայացնում, ապա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գրավոր ծանուցում է նրան։ Ծանուցումից հետո օրենքով նախատեսված 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնելու դեպքում կիրառվում է վարչական տուգանք՝ 200 հազար դրամ։ Իսկ տուգանքից հետո կրկին չներկայացնելու դեպքում քրեական գործ է հարուցվում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խաղաղություն խոստացողները պատերազմ են հայտարարում, առայժմ՝ հիբրիդային

Խաղաղություն խոստացողները պատերազմ են հայտարարում, առայժմ՝ հիբրիդային Thu, 27 Aug 2026 18:15:40 +0400 Ալեն Սիմոնյանն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով