Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Սկսել ենք հետ գլորվել

Սկսել ենք հետ գլորվել

Thu, 03 Sep 2026 09:00:16 +0400


Ինչո՞ւ էր Հայաստանի Հանրապետությունը 2001-ին դառնում Եվրախորհրդի անդամ, միանում տարբեր կոնվենցիաների ու միջազգային պայմանագրերի: Որպեսզի քաղաքակիրթ աշխարհում ընդունված օրենսդրական կարգավորումները, կոնվենցիաները, ժողովրդավարության նորմերը կիրառվեն նաեւ այստեղ: Մեր երկրում էլ արդար ընտրություններ կայանան, մարդու իրավունքները պաշտպանված լինեն, դատարաններն անկախ լինեն գործադիր իշխանությունից, ոստիկանությունում եւ քրեակատարողական հիմնարկներում բռնություն չլինի, մարդիկ ազատորեն իրացնեն երթ եւ ցույց անելու իրենց իրավունքը, իշխանությունը թափանցիկ լինի եւ հաշվետու հասարակությանը: Եվ, իսկապես, 2000-ականներին այս բոլոր ուղղություններով մենք առաջընթաց էինք արձանագրում: Հատկապես՝ արդարադատության համակարգում: Օրինակ, կալանավայրերը հանվեցին ոստիկանության համակարգից` անցան արդարադատության նախարարության ենթակայության տակ, ՔԿՀ-ներում գտնվող մարդիկ հարազատներին նամակներ գրելու իրավունք ստացան, խցերից հանվեցին ճաղավանդակները, տեսակցություններ թույլատրվեցին, լրագրողները, քաղհասարակության ներկայացուցիչները սկսեցին այցելել կալանավայրեր: Կարգավորվեց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը, անվճար պաշտպանության իրավունքը սկսեց լիարժեք աշխատել եւ այլն: Ամենակարեւորը` ոստիկանությունում մարդկանց ծեծելու, խոշտանգելու մասին տեղեկատվությունը խիստ նվազեց, իսկ յուրաքանչյուր նման դեպք մեծ աղմուկ էր առաջացնում: Հիմա մենք սկսել ենք նորից հետ գլորվել: Իհարկե, դա դեռ շատ տեսանելի չէ` ֆորմալ պահպանվում են ինչ-որ կանոններ: Բայց հիմա արդեն կարող են մարդու բացակայությամբ նրան դատել, ծանր հիվանդ մարդուն խոշտանգելով կալանավորել, պատգամավորին խուզարկել` առանց թույլտվության:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսուհետ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին

Այսուհետ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին Tue, 01 Sep 2026 11:51:54 +0400 Քննչական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով