Թուրք գործարարները վաղը Սեւան են այցելելու
Thu, 03 Sep 2026 12:01:33 +0400

Ինչպես արդեն հայտնել ենք, այս օրերին Հայաստանում են գտնվում շուրջ 150 թուրք գործարար, որոնք տեղավորվել են Երեւանի կենտրոնի հյուրանոցներում։ Այսօր մեկնարկել է տնտեսական ֆորում, որին հայ եւ թուրք գործարարներ են մասնակցում։ Ֆորումն այսօր չի ավարտվելու, վաղը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Armenia expo-2026-ի բացման արարողությունը, որին նրանք մասնակցելու են եւ այստեղ շարունակվելու են Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների երկկողմ ձեւաչափով հանդիպումները։
Մեր տեղեկություններով, թուրքական պատվիրակության համար նախատեսվում է նաև մշակութային այցելություն, որի շրջանակում թուրք գործարարները Սեւանա լիճ կայցելեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր