Ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված կա
Thu, 03 Sep 2026 12:23:49 +0400

ԱԴԾ աշխատակիցները Ղրիմում մի տղամարդու են ձերբակալել, որն առնչություն ունի Սիմֆերոպոլի զինվորական հոսպիտալներից մեկում ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ։ Այս մասին հայտնել է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը։
Հատուկ ծառայության տվյալներով՝ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչությունը 1992 թվականին ծնված տղամարդուն հավաքագրել է «Signal» մեսենջերի միջոցով։ Նա Կիևին տեղեկություններ է տրամադրել Ղրիմում տիրող իրավիճակի, ռազմական օբյեկտների գտնվելու վայրի և Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածների արդյունքների մասին։
Ձերբակալվածի տանը հայտնաբերվել է ինքնաշեն հրկիզող սարք և ձեռքի նռնակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր