Երկու լեգենդ հանդես կգան միասին
Mon, 07 Sep 2026 23:45:34 +0400

Լեգենդար ֆուտբոլիստներ Քրիշտիանու Ռոնալդուն եւ Լիոնել Մեսին կարող են պատմության մեջ առաջին անգամ միասին հանդես գալ մարզադաշտում՝ մեկ այլ մարզիկի՝ Կարլոս Թեւեսի հրաժեշտի սպորտային հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենալու Բուենոս-Այրեսում։Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ «Նրանց միջեւ լեգենդար մրցակություն է ձեւավորվել։
Նրանք միասին հանդիպել են 37 անգամ թե թիմային, թե հավաքականային կազմերում։ Սակայն հիմա Արգենտինայից տեղեկություններ են ստացվում, որ այս լեգենդար մարզական լույգը ի վերջո, կարող է միասին հանդես գալ՝ անսովոր հանգամանքներում»,- ասված է հաղորդման մեջ։ Նախնական վարկածի համաձայն, ֆուտբոլային հանդիպումը կայանալու է դեկտեմբերին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր