Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Խարդախության համար դատապարտված փաստաբանը դիմել է դատարան

Խարդախության համար դատապարտված փաստաբանը դիմել է դատարան

Mon, 07 Sep 2026 23:30:59 +0400


Ռուսաստանցի էթնիկ ադրբեջանցի փաստաբան Էլման Փաշաեւը, որը դատապարտվել է խարդախություններ կատարելու համար, դիմել է դատարան՝ վիճարկելով ՌԴ Սոցիալական հիմնադրամի՝ իր թոշակի վճարումը սառեցնելու մասին որոշումը։ Ուշագրավն այն է, որ փաստաբանը Սոցհիմնադրամին դատի է տվել բանտում գտնվելով հանդերձ։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։

Թոշակի վճարումները սառեցվել էին այս տարվա հուլիսից։ Առաջին հայցը դատարան հետ է ուղարկվել, քանի որ այն ստորագրված է եղել Փաշաեւի շահերի պաշտպանի կողմից, իսկ լիազորագիրը գործի նյութերին կցված չի եղել։ Երկրորդ հայցը արդեն ուղարկվել է դատարան օգոստոսին։ Նշենք, որ Փաշաեւը փորձում է տարբեր առիթներով, գտնվելով հանդերձ բանտում, լուծել իրեն վերաբերող ֆինանսական եւ գույքային հարցեր՝ դատական կարգով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան

«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան Sat, 07 Nov 2026 08:15:28 +0400 Աբովյանի առաջիկա ՏԻՄ …