Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Հաշմանդամություն ունեցող անձանց գումարները կրճատում են, որ բանակի ծախսերն ավելացնեն

Հաշմանդամություն ունեցող անձանց գումարները կրճատում են, որ բանակի ծախսերն ավելացնեն

Mon, 07 Sep 2026 23:30:03 +0400


Մեծ Բրիտանիայում նախատեսվում է մինչեւ 2030 թվականը ռազմական ծախսերը ավելացնել մինչեւ ՀՆԱ 3 տոկոսը։ Դրա համար Պահպանողականների կուսակցության ղեկավար Քեմի Բեդենոկը առաջարկել է վերանայել բնակարանային նպաստների եւ հաշմանդամ անձանց տրամադրվող արտոնությունների համակարգը։ Այս մասին հայտնում է The Times պարբերականը։ Բեդենոկը հայտնել է, որ ռազմական բյուջեի ավելացման խնդիրը կատարելու համար անհրաժեշտ կլինի մոտ 10 միլիարդ բրիտանական ֆունտ, որը համարժեք է մոտ 13,5 միլիարդ դոլարին՝ տարեկան կտրվածքով։ Առաջարկներից մեկը՝ բնակարանային նպաստների համակարգի բարեփոխումն է։

Բացի այդ՝ առաջարկվում է չեղարկել ավտոմեքենաների ավելացված արժեքի հարկից ազատումը այն անձանց համար, ովքեր ունեն հաշմանդամություն եւ ստանում են Motability ծրագրի շրջանակում։ Այդ ամենը, ըստ Բեդենոկի կարող է բերել ռազմական ծախսերի ավելացմանը, ներառյալ նաեւ՝ ռազմական արդյունաբերության ոլորտում կատարվող ներդրումների ծավալների ավելացմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրն անվանել է խելագարության գագաթնակետ

Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագիրն անվանել է խելագարության գագաթնակետ Mon, 09 Nov 2026 18:52:39 +0400 Պաշտպանության …