Չորեքշաբթի , 30 Սեպտեմբերի 2026

Զինվորականներ են զոհվել․ պայթյուն՝ Բոլիվիայի ռազմական օբյեկտում

Զինվորականներ են զոհվել․ պայթյուն՝ Բոլիվիայի ռազմական օբյեկտում

Tue, 08 Sep 2026 12:00:35 +0400


Բոլիվիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Վիաչա քաղաքի ռազմական տեխնիկայի սպասարկման կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է յոթի։

Նախարարության տվյալներով՝ փրկարարները հայտնաբերել են պայթյունից հետո անհետ կորած 14 անձանցից յոթի մարմինները։

Զոհվածների թվում են մեկ սերժանտ և վեց ժամկետային զինծառայող։ Դեպքի վայրում որոնողա-փրկարարական աշխատանքները և բեկորների հեռացումը շարունակվում են։

Վիաչայի ռազմական օբյեկտում պայթյունը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին։ Նախորդ հաղորդագրությունները վկայում էին երկու մահվան և 59 վիրավորի մասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կանադան պատրաստվել է ԱՄՆ-ի ռազմական ներխուժմանը

Կանադան պատրաստվել է ԱՄՆ-ի ռազմական ներխուժմանը Thu, 24 Sep 2026 12:30:30 +0400 Կանադան մեկ տարի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով