ՌԴ-ն կրկին մահացու հարված է հասցրել Կիևին․ մանրամասներ
Tue, 08 Sep 2026 13:30:31 +0400

Գիշերը Ռուսաստանը Կիևի վրա արձակել է բալիստիկ և թևավոր հրթիռներ, ինչպես նաև ռեակտիվ ԱԹՍ-ներ։
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ Կիևում զոհվել է երկու մարդ։ Այս պահին հայտնի է տասը վիրավորի մասին։
Գոլոսիևսկի և Պոդոլսկի շրջանների մի քանի վայրերում ոչ բնակելի շենքերում բռնկված հրդեհները շարունակում են մարվել։
Բացի այդ, պաշտոնական տվյալներով, Կիևի մարզի տարբեր շրջաններում վնասվել են բնակելի շենքեր, ձեռնարկություններ, պահեստներ և մեքենաներ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր