Երեքշաբթի , 8 Սեպտեմբերի 2026

Տարօրինակ մրցույթ՝ գերեզմանափորների մասնակցությամբ

Տարօրինակ մրցույթ՝ գերեզմանափորների մասնակցությամբ

Tue, 08 Sep 2026 16:00:24 +0400


Հունգարիայում 19 թիմերի 38 գերեզմանափոր մասնակցել է մրցույթի, որով պետք է պարզվեր, թե ով ավելի արագ է գերազմանափոս փորում։

Մրցույթը տեղի է ունեցել Նյերգեշույֆալու քաղաքի հանրային գերեզմանատանը։

Միայն թիերով և քլունգներով զինված՝ մասնակիցները գերեզմաններ են փորել խիստ սահմանված չափսերով՝ 1.6 մետր խորությամբ, 2 մետր երկարությամբ և 0.8 մետր լայնությամբ։

Մրցատյանը գնահատել է ոչ միայն արագությունը, այլև որակը՝ պատերի կոկիկությունը և չափերի ճշգրտությունը։

Հաղթողներ են ճանաչվել Ռոբերտ Նագին և Լասլո Կիշը, որոնք առաջադրանքն ավարտել են մեկ ժամ 21 րոպեում։ Նրանք իրենց աշխատանքի համար ստացել են 200,000 հունգարական ֆորինտ (մոտավորապես 640 դոլար) մրցանակ։ Ինչպես նշել է հաղթողներից մեկը, արագությունն ու ճշգրտությունը գլխավորն են, քանի որ հուղարկավորության ժամանակ չես կարող հիասթափեցնել սգացող հարազատներին։

Կազմակերպիչները հույս ունեն, որ մրցույթը կօգնի կոտրել կարծրատիպերը և երիտասարդներին ներգրավել այս մարտահրավերներով լի, բայց կարևոր մասնագիտության մեջ, քանի որ, ինչպես նրանք են ասում, «յուրաքանչյուր հուղարկավորություն պետք է կատարվի մահացածի և նրա սիրելիների նկատմամբ հարգանքով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Իշխանության «սրտի դեկանը» չի համապատասխանում չափանիշներին

«Հրապարակ». Իշխանության «սրտի դեկանը» չի համապատասխանում չափանիշներին Wed, 19 Aug 2026 11:45:29 +0400 Նախորդ տարվա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով