«Թասիբ ունեցե՛ք, տե՛ր կանգնեք»․ Դավիթ Իշխանյանը ՀՀ իշխանություններին նոր ուղերձ է հղել Բաքվից
Wed, 09 Sep 2026 14:02:42 +0400

Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահին Մանասյանին հրավիրում է Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու և առկա խնդիրներին տեղում ծանոթանալու համար։ Այդ մասին Իշխանյանն ասել է բանտից հղված նոր ուղերձում։
«Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է, և որևէ բարդություն չպետք է լինի։ Գաք և ծանոթանաք «խաղաղության դատավարության» դատապարտյալներին, Ադրբեջանի Ձեր գործընկերուհին էլ երևի Ձեզ կուղեցկի, և Դուք, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանաք ամեն ինչի մասին։ Սպասում ենք»,- նշում է Իշխանյանը։
Նա նաև դիմում է ՀՀ պետական մարմիններին՝ առաջարկելով պահանջել և ստանալ, ինչպես ադրբեջանական մամուլն է ձևակերպում, ծագումով հայ ՀՀ քաղաքացիների մեղադրական ակտն ու դատավճիռները՝ տեսնելու, թե արդյոք դրանցում առկա՞ են ՀՀ պետականությանը, պետությանը, ինչպես նաև հայ ժողովրդի իրավունքներին ու պատվին վերաբերող հարցեր․
«Մենք, իհարկե, ամենին տվել ու տալիս ենք հիմնավորված, փաստարկված, արժանի և՛ պատասխաններ, և՛ բացատրություններ։ Մի՛ կասկածեք։ Այս դատավարությունն Ադրբեջանի դատական համակարգի համար վեր է ածվել կատարյալ ֆիասկոյի, դատարանում դրա մասին բարձրաձայնել ենք։ Այլ բան է, թե ինչպես է դատական նիստին ներկա գտնվող կախյալ և գրաքննվող մամուլը այն ներկայացնում։ Ինչպես ասում են՝ ձյան տակ գտնվող կեղտը մի օր բացվում է»։
Բաքվում ապօրինի անազատության մեջ գտնվող հայ գործիչն ընդգծում է՝ Ադրբեջանում գտնվող 19 գերիներն ունեն ՀՀ անձնագրեր, և սա ոչ թե նրանց անհատական, այլ բոլորի պատվի խնդիրն է։ Դիմելով ՀՀ իշխանություններին՝ նա ասում է․ «Ժողովրդական լեզվով ասած՝ մի քիչ թասիբ ունեցեք և տե՛ր կագնեք, օրինակ վերցրեք օտարներից»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր