Վրաստանից մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ծովի վրա
Wed, 09 Sep 2026 18:34:27 +0400

Վրաստանից մեկնած փոքրածավալ ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովի վրա՝ Թուրքիայի ափերի մոտ։
Միջադեպը տեղի է ունեցել Ռիզե նահանգի Փազար շրջանում։
Վթարի պատճառը շարժիչի անսարքությունն է եղել։
Տեխնիկական խնդրի պատճառով օդաչուն ստիպված է եղել օդային փոխադրամիջոցն իջեցնել ծովի վրա։
Ինքնաթիռում երկու մարդ է եղել. երկուսն էլ փրկվել են։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր