Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Հսկա օձը մտել է մեքենայի շարժիչի խցիկի տակ

Հսկա օձը մտել է մեքենայի շարժիչի խցիկի տակ

Thu, 10 Sep 2026 03:00:15 +0400


Հնդկաստանի Մումբայ քաղաքում տեղացիները հայտնաբերել են հսկա պիթոնի, որը սողոսկել էր կայանված ավտոմեքենայի կապոտի տակ։ Այս մասին հայտնում է NDTV-ն։ Դեքպը տեղի է ունեցել Դահիսար-Վեսթ շրջանում։ Տեղի բնակելի համալիրի բնակիչները նկատել են, թե ինչպես մեծ օձը, որի երկարությունը ավելի քան 2 մետր է, դանդաղորեն սողոսկում է մեքենայի տակ՝ այն հատվածը, որտեղ շարժիչն է։ Մարդիկ սկսել են հավաքվել մեքենայի շուրջը, տեսնելու համար, թե ինչ է լինելու։ Վախենալով, որ օձը կարող է դուրս գալ ու հարձակվել մարդկանց վրա, նրանք կանչել են վայրի կենդանիներով զբաղվող մասնագետների։ Ժամանած փրկարարները բացել են մեքենայի կապոտն ու տեսել, որ պիթոնը շարժիչի կողքին կծկված «պառկած» է։ Մասնագետները խնամքող հանել են կենդանուն եւ տեղավորել հատուկ պարկի մեջ՝ վայրի բնություն վերադարձնելու համար։ Նախքան բաց թողնելը վայրի բնություն՝ կենդանուն զննել են, տեսնելու համար, թե այրվածքներ կամ այլ վնասվածքներ չունի արդյոք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել․ (Լուսանկարներ)

Մարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել․ (Լուսանկարներ) Thu, 30 Jul 2026 19:00:26 +0400 Վայրի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով