Կյանքին ու առողջությանը լրջագույն վտանգ է սպառնում
Thu, 10 Sep 2026 15:17:21 +0400

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանավորումը, պաշտպանական կողմի գնահատմամբ, լուրջ սպառնալիք է ստեղծել նրա կյանքի և առողջության համար։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Փաստաբանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը կարող է գնահատվել որպես մարդու նկատմամբ դաժան կամ անմարդկային վերաբերմունք, ինչը, ըստ նրա, հակասում է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով ամրագրված արգելքին։
Սարգսյանը նաև անդրադարձել է Գագիկ Խաչատրյանին ՄՌՏ հետազոտության ենթարկելու անհրաժեշտության մասին հարցերին։ Նրա խոսքով՝ պաշտպանյալը նախկինում արդեն անցել է առնվազն 6-7 ՄՌՏ հետազոտություն, ուստի առողջական խնդիրների առկայությունը նոր հետազոտությունների անհրաժեշտությունից անկախ փաստված է։
Փաստաբանը չի համաձայնել նաև այն պնդումների հետ, թե Խաչատրյանը կարող է սիմուլյացիայի դիմել՝ առողջական վիճակը չափազանցված ներկայացնելու նպատակով։ Նրա խոսքով՝ նման վարկածի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Խաչատրյանն ունի բազմաթիվ հիվանդություններ, իսկ իրականացված բժշկական փորձաքննությունների արդյունքները փաստում են նրա առողջական խնդիրների մասին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր