Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Պատրա՞ստ ես դատվել, լո՞ւրջ…

Պատրա՞ստ ես դատվել, լո՞ւրջ…

Thu, 10 Sep 2026 18:15:46 +0400


Ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պայմաններից մեկն էլ Վոլոդիմիր Զելենսկուն պաշտոնից հեռացնելն է: Ռուսական կողմի պահանջն է, որ ԱՄՆ-ն այս ընթացքում քանիցս ընդունել է՝ առաջարկելով Զելենսկուն հրադադարի դիմաց ընտրություններ անցկացնել երկրում: Թրամփի ընտրվելուց արդեն 3 տարի անցավ… Զելենսկին տեղում է, իսկ պատերազմը չի դադարում, եթե չասենք՝ ավելի է սաստկանում: Ամենօրյա հարվածների տակ է հայտնվել Կիեւը: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները մի կերպ Կիեւ են հասնում վերգետնյա ճանապարհով, բայց Զելենսկին դեռ չի համոզվում: Կառչել է աթոռին՝ մնացել: Որ իմանաս՝ պատերազմի ղեկն էլ իր ձեռքին է, կասես՝ հա, մարդն ուրեմն մի բան գիտի: Զելենսկու կառավարության գործը պատերազմի այս փուլում թերեւս զոհերին հաշվելն ու գերիներին փոխանակելն է: Բայց մինչեւ ե՞րբ: Մասնագետները պնդում են, որ պատերազմը վաղուց շրջանցել է Ուկրաինան եւ այսօր արդեն ընթանում է Եվրոպայում: Այսինքն, այն թույլ օգնությունը, որ Ուկրաինային տրամադրում էին ԵՄ որոշ երկրներ, դա էլ շուտով կդադարի: Ի՞նչ է մնում Զելենսկուն անելու՝ կռվել մինչեւ վերջին ուկրաինացի՞ն: Կիեւում եւ մյուս խոշոր քաղաքներում ցույցեր են, պահանջում են Զելենսկու եւ նրա արկածախնդիր կառավարության հրաժարականը, բայց հնար չկա՝ դրածո Զելենսկին չի հեռանում, իսկ այդ «կապրիզը» թանկ է նստում առանց այն էլ իր բնակչության կեսը կորցրած երկրի վրա:

Զելենսկու նման մեկն էլ մենք ունենք: 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո ռադը չքաշեց, մինչեւ երկիրն ու ժողովրդին չհասցրեց կործանման եզրին: Գոնե հիմա իրերը հավաքի ու գնա… Չէ, չի գնում, կպել է աթոռին՝ մնացել: Ամեն քայլի դիմում է՝ իր մնալն արդարացնելու համար՝ բռնոցի, քցքցի, ճղճղոց, վայնասուն, ցիլո, սրտիկ… Ավերակների վրա նստած մի ապաշնորհ անձնավորություն, որ պատրաստ է ամեն ինչ տալ, միայն թե մնա իշխանության, ու իրեն բան ասող չլինի: Մյուս կողմից էլ՝ ուրիշ ի՞նչ ասեն… Բռնապետ՝ ասին, միապետ՝ ասին, լաչառ՝ ասին, դավաճան՝ ասին, հողատու՝ ասին, կապիտուլյանտ՝ ասին, ստախոս՝ ասին: Զախարովան հարց էր տվել՝ «դու տղամա՞րդ ես, թե՞ կնիկ»: Մինչ օրս պատասխան չկա:

Ինչո՞ւ Զելենսկին ու Փաշինյանը հրաժարական չեն տալիս: Ոմանք սխալմամբ պնդում են, որ պատճառը բարձր պաշտոնն է, որից ուժ չունեն հրաժարվելու: Ասում են՝ պաշտոնը քաղցր բան է: Ես այս հարցում վերապահումներ ունեմ: Պաշտոնն ինչքան էլ քաղցր լինի, չի կարող ավելին լինել, քան վախը պատասխանատվության հանդեպ: Երկուսն էլ՝ թե՛ Զելենսկին եւ թե՛ Փաշինյանը, սարսափում են պատասխանատվության ենթարկվելուց: Սահակաշվիլու հետ պատահածը թե՛ նրանց եւ թե՛ մեր աչքի առջեւ է: Իսկ վախենում են հրաժարական տալ, որովհետեւ գիտեն՝ հենց իշխանություն չունեցան, առաջինն իրենց են փռելու գետնին ու պատգարակով քարշ տան քննչական: Նրանք այս հեռազգացողության գերիներն են ու սոսկում են այդ պատկերներից:

Օրերս Փաշինյանը հայտարարել էր, թե պահեր են եղել (ո՛չ մեկ, ո՛չ երկու), որ անիծել է իր՝ ՀՀ վարչապետ դառնալու օրը: Ի՞նչ է ուզում ասել՝ հասկացա՞ք: Ուզում է ասել՝ ես չէի պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունն այսքան վատ երկիր էր, թույլ, անկապ, անպաշտպան… Որ իմանայի՝ վարչապետ չէի դառնա: Վա՜յ, տնավեր, երանի չդառնայիր… Ի՞նչ ստացար որպես պետություն ու ինչ ես թողել այդ պետությունից: Դու ես երկիրն այս օրը գցել, քո օրոք ենք կորցրել ամեն ինչ ու թե ինչքան կդիմանանք այս հողակտորի վրա՝ դարձել է ժամանակի հարց: Թրեր թափահարելու ժամանակդ անցել է, էլ մի փախիր պատասխանատվությունից: Արածներիդ համար դու պետք է ձերբակալվես եւ դատվես: Դու ավելին չես, քան բոլոր նրանք, որոնց ինքդ ես ձերբակալել, կալանավորել ու կտտանքների ենթարկել: Ի տարբերություն նրանց, սակայն, դու սարսափում ես օրենքի առաջ կանգնելուց: Եթե ճիշտ չեմ ասում, ննջարանումդ՝ հայելու առաջ քեզ այս հարցը տուր եւ, աչքերիդ մեջ նայելով, լռելյայն փորձիր պատասխանել. «Կամավոր կներկայանայի՞, արդյոք, քննչական մարմիններ, եթե Հայաստանում ուրիշ իշխանություն լիներ»: Եվ խնդրում եմ՝ չճղճղաս: Պատասխանդ ես գիտեմ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Զելենսկին հրաշքով է փրկվել ողբերգական պատահարից․ ուշագրավ մանրամասներ

Զելենսկին հրաշքով է փրկվել ողբերգական պատահարից․ ուշագրավ մանրամասներ Thu, 10 Sep 2026 11:30:23 +0400 Մոլդովայի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով