Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Փորձել են բանկ թալանել

Փորձել են բանկ թալանել

Thu, 10 Sep 2026 23:30:38 +0400


Թուրքիայի Իզմիր քաղաքում զինված տղամարդը փորձել է բանկ թալանել։ Այս մասին հայտնում է NTV-ն։ Ոստիկանությունը արգելափակել է հանցագործին բանկի շենքի ներսում։ Չի բացառվում, որ բանկի շենքում կարող են գտնվել աշխատակիցներ, հաճախորդնել, որոնց հանցագործը կարող է օգտագործել որպես պատանդ։ Gerçek İzmir պարբերականն էլ հայտնում է, որ չի բացառվում, որ գողերը լինեն մի քանի հոգի։ Դեպքի վայր ժամանած իրավապահները թույլ չեն տվել, որ նրանք հեռանան բանկից։ Ներկայումս այն թաղամասը, որտեղ գտնվում է բանկը, շրջափակված է։ Իշխանությունները քայլեր են ձեռնարկում՝ իրավիճակի կարգավորման համար։ Դեպքը տեղի է ունեցել Քարաբաղլար շրջանում՝ TEB բանկի բաժանմունքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երգիչ Մհեր Արմենիային վտարել են բնակարանից. Բանկը պատրաստ է վերադարձնել, եթե նա վարկը վճարի

Երգիչ Մհեր Արմենիային վտարել են բնակարանից. Բանկը պատրաստ է վերադարձնել, եթե նա վարկը վճարի Thu, …