ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ կողմից օգտագործվող ռազմական օբյեկտներին
Fri, 11 Sep 2026 12:30:19 +0400

Ռուսաստանի զինված ուժերը գիշերը խոցել են Ուկրաինայի ռազմական և նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, ինչպես նաև ծովային նավերը, որոնք ռազմական բեռներ են տեղափոխում Ուկրաինայի զինված ուժերի համար: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշեր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը բարձր ճշգրտության օդային բազավորման զենքով և հարվածային անօդաչուներով խմբային հարվածներ են հասցրել, որոնց արդյունքում խոցվել են Ուկրաինայի ԶՈւ համար ԱԹՍ-ներ արտադրող ու պահպանող օբյեկտները և լոգիստիկ կենտրոնները», – ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ խոցվել են նաև տվյալների կենտրոններ։ Թիրախավորված օբյեկտները գտնվել են Կիևում, Կիևի, Խմելնիցկու և Դնեպրոպետրովսկի մարզերում։
Խոցվել են նաև Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտները, որոնք ապահովում են Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռների սպասարկումը, ինչպես նաև Ուկրաինայի ԶՈւ համար ռազմական բեռներ և վառելիքաքսուքային նյութեր առաքող ծովային նավերը:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր