Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Գրիգոր Տեր Ղազարյանը հաղթել է Մեսրոպ Մանուկյանին

Գրիգոր Տեր Ղազարյանը հաղթել է Մեսրոպ Մանուկյանին

Fri, 11 Sep 2026 17:45:58 +0400


Գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանը դատական հայց էր ներկայացրել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի դեմ, որով պահանջել էր հերքել իր հասցեին հնչեցրած զրպարտչական բնույթի արտահայտությունները, ինչպես նաեւ նյութական վնասի փոխհատուցում էր պահանջել։ Հայցի հիմքում Մեսրոպ Մանուկյանի կողմից Ֆեյսբուքում հունվարի 8-ին հրապարակած՝ «Լամբորջինի քշողին 2 միլիոն դոլար «գրեֆ»» վերտառությամբ տեսանյութն էր, որտեղ, ըստ հայցվոր կողմի, Գրիգոր Տեր-Ղազարյանին և «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին վերաբերող զրպարտչական տվյալներ են հայտնվել, մասնավորապես այն, որ «նրանք ՔՊ-ից 2 միլիոն դոլար և ավելի «գրեֆ» են ստացել»։

Այսօր դատարանը հրապարակել է վճիռը, որով հայցը բավարարավել է մասնակիորեն։ Դատարանը պարտավորեցրել է Մեսրոպ Մանուկյանին հերքել իր գրառումը, իսկ նրանից հօգուտ Գրիգոր Տեր-Ղազարյանի, «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ի բռնագանձել ընդհանուր 300, 000 դրամ (յուրաքանչյուրին 150,000 ՀՀ դրամ)՝ որպես զրպարտությամբ պատճառված վնասի փոխհատուցում: Մանուկյանից նաեւ 29 հազար դրամ է բռնագանձնվելու` որպես պետական տուրքի գումար, իսկ մնացած մասով դատարանը հայցը մերժել է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն

Ուշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինեն Fri, 11 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով