Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Երկու ուղևորի ինքնաթիռում կապել են միմյանց՝ թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով

Երկու ուղևորի ինքնաթիռում կապել են միմյանց՝ թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով

Sun, 13 Sep 2026 10:45:52 +0400


Երկու ուղևորի կապել են Մելբուռնից Դոհա չվերթի ընթացքում՝ ինքնաթիռի սրահում տեղի ունեցած կռվից հետո։ Կատարի մայրաքաղաք ժամանելուն պես նրանց հանձնել են տեղի իշխանություններին, հայտնել է չվերթն իրականացրած Qatar Airways ավիաընկերությունը։

«Մենք կարող ենք հաստատել, որ ուրբաթ Մելբուռնից Դոհա իրականացվող VA7 չվերթի ընթացքում երկու տղամարդ ուղևոր ֆիզիկական ընդհարման մեջ է մտել», — նշվել է ավիաընկերության հայտարարության մեջ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ տղամարդիկ սպառնացել են ուղևորներին և անձնակազմի անդամներին, այդ թվում՝ պնդելով, ուր իրենցից մեկի մոտ զենք կա։

Չվերթի մի ուղևորուհի Nine պարբերականին պատմել է, որ տղամարդիկ բազմիցս վեր են կացել իրենց տեղերից և կրկին նստել, ապա սկսել են վիճել ու կռվել։ Նրա խոսքով՝ նրանք չեն ենթարկվել անձնակազմի պահանջներին, ինչից հետո ուղեկցորդները ստիպված են եղել նրանց կապել։

«Տղամարդիկ չէին ենթարկվում անձնակազմի ցուցումներին, և ի վերջո նրանց ստիպված էին կապել», — պատմել է կինը։

Qatar Airways-ը հաստատել է, որ երկու ուղևորներն էլ կապված են մնացել մինչև թռիչքի ավարտը, իսկ Դոհայում վայրէջքից հետո հանձնվել են տեղի իրավապահ մարմիններին։

«Մեր անձնակազմի և ուղևորների անվտանգությունն ու բարեկեցությունը մնում են մեր գլխավոր առաջնահերթությունը», — հայտարարել է ավիաընկերությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հանրությունը ստանձնում է պատասխանատվությունը

Հանրությունը ստանձնում է պատասխանատվությունը Sat, 03 Oct 2026 09:00:46 +0400 Երբ պետական կառույցները, իշխանությունը դադարում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով