Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Խաչվերացին հաջորդող օրը Մեռելոց է․ եկեղեցական ավանդույթի խորհուրդը

Խաչվերացին հաջորդող օրը Մեռելոց է․ եկեղեցական ավանդույթի խորհուրդը

Mon, 14 Sep 2026 11:45:41 +0400


Հայ Առաքելական Եկեղեցին նախօրեին նշել է Խաչվերացը՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը։ Տաղավար տոներին հաջորդող օրը եկեղեցական օրացույցով Մեռելոց է։

Այս օրը եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ, այնուհետև կատարվում է հոգեհանգստյան կարգ։ Հոգևոր արարողություններից հետո մարդիկ այցելում են իրենց հարազատների և մտերիմների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին։

Մեռելոցի խորհրդի և ննջեցյալների համար աղոթելու կարևորության մասին հարցադրում է արել Զաքարիա Սրբազանը՝ ընդգծելով, որ մահացած հարազատների հիշատակը պետք է պահպանել ոչ միայն արտաքին արարողություններով, այլև անկեղծ աղոթքով։

«Այսօր ՄԵՌԵԼՈՑ է. մեր ննջեցյալներին օգնում են ոչ թե ճոխ թաղումները, հոգեհացերը կամ մահարձանները, այլ սրտաբուխ աղոթքն ու նրանց կենդանի հիշատակի պահպանումը», – նշել է Սրբազանը։

Մեռելոցը ևս մեկ առիթ է հիշելու հանգուցյալներին, աղոթելու նրանց հոգու խաղաղության համար և պահպանելու նրանց հիշատակը՝ որպես ընտանիքի ու հարազատների կյանքի կարևոր մաս։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղբանտարկյալների ազատագրման չորս տարբերակները

Քաղբանտարկյալների ազատագրման չորս տարբերակները Fri, 11 Sep 2026 18:15:53 +0400 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով